ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում վնասվածքի պատճառով:
Այս մասին հայտնում է ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան։
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրա Գրիգորյանն առաջին մեդալն է նվաճել Չինաստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։
Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը։
Կարդացեք նաև. Դավիթ Հովհաննիսյանը 17-րդն է ծանրամարտի աշխարհի առաջնության 95 կգ քաշային կարգում