Ուժգին ջրհեղեղ Կորսիկա կղզում. կան զոհեր

Բաժանորդագրվել

Հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ։

Միջերկրածովյան ցիկլոնի հետևանքով առաջացած անձրևների պատճառով ուժգին ջրհեղեղը ողողել է ֆրանսիական Կորսիկա կղզու ճանապարհներն ու կամուրջները։ «Ռոյթերսը» գրում է, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրի հոսքը քշել-տարել է մեքենա, որի մեջ երկու մարդ է եղել: Նրանք մահացել են։

Ֆրանսիական Météo-France օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է Կորսիկայում և Ֆրանսիայի հարավային մի շարք շրջաններում նոր ջրհեղեղների և հորդառատ տեղումների սպառնալիքի մասին:

Տեղական իշխանությունները հայտնում են, որ փոթորկի սկսվելուց ի վեր Կորսիկա կղզու առանձին շրջաններում մինչև 350 մմ տեղումներ են տեղացել: Հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ։

Leave a comment