Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը

 

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները:

Ըստ հրամանի՝  1-ին դասարանում սովորողների ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 22-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 23-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 թվականի մարտի 15-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 15-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

2-րդ դասարանում սովորողների ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 22-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 23-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 թվականի մարտի 22-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 22-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

3-12-րդ դասարաններում սովորողների ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 8-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 9-ը ներառյալ` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 թվականի մարտի 22-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 22-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Leave a comment