Մոդրիչի գոլը հաղթանակ է պարգևել «Միլանին»

Մոդրիչի գոլը հաղթանակ է պարգևել «Միլանին»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Միլանը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության է մատնել հետնապահ «Պիզային»։

Հյուրերի հաղթական գոլը 85-րդ րոպեին խփել է Լուկա Մոդրիչը։

Իդեպ, ավելացված ժամանակում երկու դեղին քարտ է ստացել և խաղադաշտը լքել «Միլանի» ֆուտբոլիստ Ադրիեն Ռաբյոն։ Ֆրանսիացի կիսապաշտպանը առաջին դեղին քարտը ստացել է խախտման, իսկ երկրորդը՝ մրցավարի հետ վիճելու համար։

Այս հաղթանակից հետո Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 53 միավորով ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում։ «Պիզան»՝ 15 միավորով, եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Leave a comment