Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» հաջորդ նախագահը, հաղորդում է Diario AS-ը:

Այդ պաշտոնում իսպանացի լեգենդար թենիսիստը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին: Դրա համար անհրաժեշտ է, որ «Ռեալի» տնօրենների խորհուրդը հաստատի նրա թեկնածությունը 2026 թվականի նոյեմբերի 21-ին կայանալիք նիստում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նադալն ընդգրկվել է «Արքայական ակումբի» տնօրենների խորհրդի կազմում:

Ռաֆայել Նադալը կարիերան ավարտել է 2024 թվականին: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նվաճած տիտղոսների քանակով նա զիջում է միայն սերբ Նովակ Ջոկովիչին, որն ունի 24 տիտղոս:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment