Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին:

Չորրորդ տուրից հետո չեմպիոնության գլխավոր հավակնորդ է համարվում Լոնդոնի «Արսենալը»: Անգլիայի չեմպիոնի հաղթանակը գնահատվում է 22,56 տոկոս հավանականությամբ։

«Արսենալին» հաջորդում են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» (17,74 տոկոս) ու Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն (12,09 տոկոս):

Հնգյակում են նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» (10,49 տոկոս) ու Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» (9,80 տոկոս)։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment