Լարվածություն Արաքսի ափին. Ալեն Ղուլյանը մանրամասներ է հայտնում Նախիջևան ՀՕՊ համակարգերի տեղափոխման մասին

Թուրքական սոցիալական մեդիայի հարթակներում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Բաքվից դեպի Նախիջևան շտապ կարգով հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղափոխվում։ Թեև պաշտոնական հաստատումներ դեռևս չկան, սակայն նման մտահոգիչ լուրերը պատահական չեն հայտնվել տեղեկատվական դաշտում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ալեն Ղուլյանը։

Այս ամենը տեղի է ունենում Արաքս գետի երկայնքով իրանական զինտեխնիկայի կուտակման մասին թարմ լուրերի, ինչպես նաև մեդիայում շրջանառվող այն հնարավոր հրապարակումների ֆոնին, թե Միացյալ Նահանգները կարող է նոր հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտի 5-ին Նախիջևանի օդանավակայանը, որտեղ տեղակայված է նաև Առանձին համազորային բանակի ավիաբազան, արդեն իսկ ենթարկվել էր իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածին։ Դրանից ի վեր պաշտոնական Բաքվում հստակ գիտակցում են, որ տվյալ տարածքի ուղղությամբ նոր հարվածների հավանականությունը չափազանց բարձր է։

Ուշագրավ է, որ Իլհամ և Մեհրիբան Ալիևները ժամանել են Իրանին սահմանակից Ջրական՝ Ջաբրայիլի ուղղություն։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ նրանք եկել են հանդիսավոր կերպով բացելու Սոլթանլի գյուղի առաջին փուլն ու զովացուցիչ ըմպելիքների արտադրության ձեռնարկությունը։ Սակայն դժվար թե նման լարված պահին դեպի իրանական սահման այս այցելությունը միայն քաղաքացիական օբյեկտներում ժապավեններ կտրելու նպատակ հետապնդեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment