Քաղաքականություն
14.02.2026 | 23:13
ՌԴ ԶՈՒ-ն երեք հարված է հասցրել Կիևում Ադրբեջանի դեսպանատանը: Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ:
«Առաջինից հետո մենք մտածեցինք, որ դա կարող է պատահականություն լինել։ Այնուհետև մենք ռուսական կողմին փոխանցեցինք մեր դիվանագիտական ներկայացուցչությունների՝ հյուպատոսական բաժնի, մշակութային կենտրոնի, դեսպանատան կոորդինատները։ Չնայած դրան՝ հաջորդեց ևս երկու հարված»,- Ադրբեջանի նախագահի խոսքը մեջբերում է Report-ը։
Ալիևի կարծիքով՝ դա «նպատակաուղղված հարձակում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա»։
Նա հիշեցրել է, որ այդ կապակցությամբ Բաքուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և դիվանագիտական նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին, սակայն նա չի կարող “լրացուցիչ գործողություններ» ձեռնարկել ոչ դիվանագիտական բնույթի:
2025-ի նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել էր Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին, նրան «վճռական բողոք» էին հայտնել Կիևում ադրբեջանական դեսպանատան տարածքում «Իսկանդեր» տիպի հրթիռներից մեկի ընկնելու կապակցությամբ։