Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ

Երկու լցանավ հրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի մաս)։

«Երկու լցանավ, անջատելով նավագնացության և նույնականացման համակարգերը, ագրեսոր ամերիկյան բանակի աջակցությամբ փորձել են լքել Հորմուզի նեղուցում չարտոնված երթուղով և բախվել են ականների, ինչի հետևանքով հրդեհվել են և դադարեցրել շարժումը», – ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։

Leave a comment