ԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 9-ին գործողություն սկսել Իրանում. «Fox News»

Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է նոյեմբերի 9-ին ռազմական գործողություն սկսել Իրանում. այս մասին հայտնել է «Fox News» հեռուստաընկերությունը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ավարտին է մոտեցնում հնարավոր գործողության նախապատրաստական ​​աշխատանքները։ Այնուամենայնիվ, վերջնական հրաման դեռ չի տրվել, քանի որ վարչակազմը դեռ գնահատում է իր հետագա քայլերը։

«Նոյեմբերի 9-ին Մերձավոր Արևելքում նորալուսին է լինելու, ինչը նշանակում է, որ լուսնի լույս գրեթե չի լինի։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ռազմական գործողություններ իրականացնելու համար»,- հեռուստաընկերությանը հայտնել են բարձրաստիճան պաշտոնյաները։

Leave a comment