Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ

Հասարակություն

06.11.2026 | 12:15

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ։ Այս մասին հայտնում են Factor TV-ի աղբյուրները։

Նշենք, որ Վլադիմիր Վարդանյանը դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր։ Մանդատը վայր դնելուց հետո՝ 2026-ի մարտին, նա դարձավ ՍԴ դատավոր, իսկ դատավոր ընտրվելուց ամիսներ անց, փաստորեն, դարձավ ՍԴ նախագահ։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ՍԴ նախագահի նախորդ ընտրության ժամանակ Վլադիմիր Վարդանյանը ստացել էր 9 դատավորից 4-ի քվեն, այսինքն՝ ՍԴ դատավորների մեծամասնությունը ընտրել էր մյուս թեկնածուին՝ Էդգար Շաթիրյանին։ Բայց ընդամենը 20 օր անց ՍԴ որոշ դատավորներից մեկը փոխել է իր դիրքորոշումը։

Մեր տեղեկություններով՝ Վլադիմիր Վարդանյանը նախագահ է ընտրվել 2-րդ փուլով՝ ստանալով 5 դատավորի ձայն։

Արաքս Մամուլյան

Leave a comment