Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը յուրօրինակ կերպով է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քննադատությանը՝ իր սոցիալական ցանցում տարածելով մի հրապարակում, որի հեղինակը Ուկրաինային տրամադրված միլիոնավոր դոլարների Starlink օգնությունը որակել է «սխալ»։
Խոսքը Whole Mars Catalog ակաունտի գրառման մասին է, որում նշվում է, թե հակամարտության սկզբում SpaceX-ն անհատույց կերպով հազարավոր Starlink տերմինալներ էր փոխանցել Ուկրաինային՝ ամսական միլիոնավոր դոլարներ ծախսելով դրանց աշխատանքն ապահովելու համար։ Հեղինակի պնդմամբ՝ ընկերությունը սկզբում չէր կանխատեսել, որ քաղաքացիական բնակչության համար նախատեսված տեխնոլոգիան հետագայում կարող է դառնալ ռազմական նպատակներով օգտագործվող ավտոնոմ անօդաչու թռչող սարքերի հիմքը։