Դատարանը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի առաջարկած հաղթական կամարի շինարարությունը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Վաշինգտոնի քաղաքաշինության ազգային հանձնաժողովը հավանություն էր տվել հուշահամալիրի նախագծին:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը 14 օրով կասեցրել է Վաշինգտոնում հաղթական կամարի շինարարությունը, որի կառուցումը նախաձեռնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատական ​​որոշմանը։

«Սույն որոշման կայացման պահից սկսած 14 օրվա ընթացքում պատասխանողներին արգելվում է իրականացնել ցանկացած շինարարական աշխատանք, եթե դրանք ուղղված են կամարի կառուցմանը»,-ասված է շրջանային դատավոր Տանյա Չուտկանի որոշման մեջ:

Ավելի վաղ Վաշինգտոնի քաղաքաշինության ազգային հանձնաժողովը հավանություն էր տվել հուշահամալիրի նախագծին: Սակայն շինարարության հակառակորդները դատարան էին դիմել՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները նախքան դրանց սկսվելը։

Մինչ այդ ԱՄՆ գեղարվեստի հանձնաժողովը ևս համաձայնեցրել էր շինության ճարտարապետական ​​հայեցակարգը։

Հաղթական կամարը նախատեսվում է կառուցել Կոլումբիա կղզում՝ Լինկոլնի հուշահամալիրի և Առլինգթոնի ազգային գերեզմանատան հետ միևնույն առանցքի վրա:

Կամարի բարձրությունը լինելու է մոտ 51 մետր, իսկ այն պսակող թևավոր Ազատության արձանի հետ միասին՝ շուրջ 76 մետր։

Leave a comment