ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել է Իրանի վերաբերյալ առաջին հանդիպումը ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ՝ միջանկյալ ընտրություններից ի վեր։
Ինչպես հայտնել է Axios-ը, հանդիպումից հետո նա հայտարարել է, որ շուտով կորոշի՝ արդյոք երկրի դեմ լայնածավալ ռազմական հարվածներ հասցնել, թե ոչ։
Ըստ պարբերականի՝ Թրամփը դիտարկում է երեք տարբերակ – նոր հարվածներ հասցնել, ուժեղացնել Թեհրանի վրա գործադրվող տնտեսական ճնշումը կամ հասնել համաձայնության, որը կենթադրի Իրանի կողմից զգալի զիջումներ։
«Այժմ մենք որոշում կկայացնենք։ Արդյոք մենք ցանկանո՞ւմ ենք գնալ ավելի հեռու և նոր հարվածներ հասցնել՝ ապահովելու Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումը և երաշխավորելու, որ «սա այլևս երբեք չի կրկնվի»», – հարցրել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ «կնախընտրեր չոչնչացնել երկրի մնացած մասը», սակայն չի բացառել նման հնարավորությունը։ «Դուք բոլորդ շուտով կիմանաք», – եզրափակել է Թրամփը։