Բաժանորդագրվել
Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Կարեն Հակոբյանը, որն այս տարվա փետրվարին էր ազատվել պաշտոնից։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳ նախարարի հրամանով՝ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ- ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել գնդապետ Արսեն Ոսկանյանը։
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանություն մամուլի ծառայությունը։
Ոսկանյանն ավելի վաղ զբաղեցնում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի պաշտոնը։
Հիշեցնենք, որ համայնքան ոստիկանության գլխավոր վարչության նախկին պետը Կարեն Հակոբյանն էր, որը այս տարվա փետրվարին նախարարի հրամանով ազատվեց այդ պաշտոնից՝ նշանակվելով նախարարի խորհրդական։ Համայնքային ոստիկանության պետի պարտականությունները կատարում էր պետի տեղակալ Կարեն Խաչատրյանը։