«Մենք շատ շուտով կավարտենք այն». Թրամփի ուշագրավ հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը մոտ ապագայում կստանա իր հանգուցալուծումը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հստակեցրել է, որ խոսքը ծանր ու իրական պատերազմի մասին է։

«Եթե նայենք Ռուսաստանին ու Ուկրաինային, ապա խոսքը պատերազմի մասին է։ Սա պատերազմ է։ Ի դեպ, մենք բավական շուտով կհասնենք դրա ավարտին»,– ասել է Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով գործընթացի անխուսափելիությունը։

Ամերիկյան առաջնորդը նաև անակնկալ հայտարարություն է արել՝ ազդարարելով «մասշտաբային համաձայնագրի» մասին, որն իր ազդեցությամբ դուրս է գալու միայն Ուկրաինայի սահմաններից։ Նրա խոսքով՝ այն կարող է ընդգրկել ամբողջ Եվրոպան, թեև փաստաթղթի մանրամասներն ու կնքման կոնկրետ ժամկետները դեռևս գաղտնի են պահվում։

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ Թրամփը նշել է, որ հաջորդող շաբաթների ընթացքում իր վարչակազմը լայնածավալ քայլեր է ձեռնարկելու։ «Հաջորդ շաբաթվա, երկու շաբաթվա ընթացքում դուք շատ հետաքրքրիր բաներ կտեսնեք։ Մեզ մոտ շատ բան է պատրաստվում»,– հավելել է նա՝ առանց հավելյալ մանրամասներ բացահայտելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment