MMA-ի մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը կխաղա Վան Դամի նոր մարտաֆիլմում

MMA-ի հայազգի մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը միացել է նոր՝ KATANA մարտաֆիլմի դերասանական կազմին։ Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալու Ժան-Կլոդ Վան Դամը, հայտնում է Armenian Film Society-ն։

Կինոնկարի ռեժիսորն ու սցենարիստը Ջերեմի Զագն է։ Սյուժեի առանցքում մարտարվեստի աշխարհի նախկին չեմպիոնն է, որը ստիպված է վերադառնալ ռինգ այն բանից հետո, երբ ճապոնական «յակուձա» մաֆիան առևանգում է նրա դստերը։

Սյուժեի կենտրոնում մարտարվեստի աշխարհի նախկին չեմպիոնն է, որը ստիպված է վերադառնալ ռինգ այն բանից հետո, երբ ճապոնական յակուձա մաֆիան առևանգում է նրա դստերը։

UFC-ում հանդես եկած Բաղդասարյանը կմիանա մարտարվեստի աստղերի մի ամբողջ թիմի։ Նախագծի մասնակիցների թվում է նաև քիքբոքսինգի աշխարհի ֆրանսիացի չեմպիոն Սիրիլ Բենզակենը։

Ֆիլմի նկարահանումները նախատեսված են 2027 թվականի ապրիլին։ Դրանք կանցկացվեն Ճապոնիայում, Ֆրանսիայում և Լոս Անջելեսում

Leave a comment