ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2026թ հունվար-սեպտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,403,345.3 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 9% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 11.8%-ով և կազմել 514,480.9 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 23.6%-ով և կազմել 349,520.6 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 6.8%-ով և կազմել 176,574.6 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 0.2%-ով և կազմել 118,664.7 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 46.1%-ով և կազմել 13,721.0 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը աճել են 14.2%-ով և կազմել 5,869.9 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 95.5%-ով և կազմել 225,417.1 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 18.5%-ով և կազմել 33,692.1 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 18.2%-ով և կազմել 240,845.0 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 12.8%-ով և կազմել 724,559.5 մլն ՀՀ դրամ։

Leave a comment