Պետք է խստացնել վերահսկողությունը շուկայում․Պուտինը՝ ՌԴ ֆինանսական հետախուզության մասին

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահի խոսքով՝ երկրի ֆինանսական հետախուզությունն աշխատում է համաշխարհային լավագույն չափանիշներին համապատասխան:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Օտարերկրյա հատուկ ծառայությունները կրիմինալ հաշվարկները քողարկելու համար օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ, ուստի կարևոր է բարելավել «Ռոսֆինմոնիտորինգի»աշխատանքը: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է գերատեսչության աշխատակիցներին պարգևների հանձնման արարողության ժամանակ։

Ռուսաստանի առաջնորդը շնորհավորել է «Ռոսֆինմոնիտորինգի» աշխատակիցներին գերատեսչության ստեղծման 25-ամյակի կապակցությամբ. նրա խոսքով՝ ծառայությունը դիմացել ժամանակի փորձությանը և բարդ մարտահրավերներին:

Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է շուկայում կասկածելի գործողությունների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու, իսկ բարեխիղճ մասնակիցների համար՝ ֆինանսական մոնիտորինգի ընթացակարգը պարզեցնելու անհրաժեշտության մասին:

«Անհրաժեշտ է պարզեցնել ընթացակարգերը շուկայի բարեխիղճ մասնակիցների համար և միաժամանակ խստացնելվերահսկողությունը կասկածելի գործողությունների նկատմամբ», – ասել է Պուտինը։

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուսական ֆինանսական հետախուզությունն աշխատում է համաշխարհային լավագույն չափանիշներին համապատասխան՝որոշ առումովնույնիսկ գերազանցելով դրանք:

Leave a comment