20:32 05.11.2026 (Թարմացված է: 20:33 05.11.2026)
Բաժանորդագրվել
Այսօր Ֆրանսիայի երկրի խոշորագույն արհմիությունների կոչով համազգային բողոքի ակցիաներ են անցկացվում։
Փարիզում բախումներ են սկսվել իրավապահների և ցուցարարների միջև։ Ոստիկանությունն ուժ է կիրառում բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ հատուկ հանդերձանքով տասնյակ ոստիկաններ Վոլտերի բուլվարում մի քանի շարքով կանգնել են ցուցարարների բազմության դիմաց, ապա մահակները թափահարելով՝ նետվել նրանց ուղղությամբ։
Մի քանի մարդ հարվածներից ընկել է գետնին։
Ֆրանսիայում այսօր երկրի խոշորագույն արհմիությունների կոչով համազգային բողոքի ակցիաներ են անցկացվում։ Իրավապահների գործողությունների հետևանքով ակցիաների որոշ մասնակիցներ վնասվածքներ են ստացել։