https://arm.sputniknews.ru/20261105/anchapahasin-kvonfetvov-tmranjut-talu-masin-teghekutjuny-chi-hastatvel-ngn-108983488.html
Անչափահասին կոնֆետով թմրանյութ տալու մասին տեղեկությունը չի հաստատվել․ ՆԳՆ
Անչափահասին կոնֆետով թմրանյութ տալու մասին տեղեկությունը չի հաստատվել․ ՆԳՆ
Sputnik Արմենիա
Նարեկ Սարգսյանի խոսքով` 11 տարեկան տղան ալկոհոլ էր օգտագործել։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T19:44+0400
2026-11-05T19:44+0400
2026-11-05T19:44+0400
անչափահաս
թմրամիջոցներ
թմրանյութ
նարեկ սարգսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/10/104685590_0:0:1501:844_1920x0_80_0_0_34be9e2c867ae2c71fef6b91d83b0ee0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե անչափահասին կոնֆետով թմրանյութ են տվել, չի հաստատվել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ անչափահասին` 11 տարեկան տղային, կոնֆետ են հյուրասիրել, ինչից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Սոցցանցերի որոշ օգտատերեր ենթադրել էին, որ երեխան թմրանյութ է օգտագործել։Խոսնակը նշել է, որ ստուգումներով պարզվել է, որ անչափահասն ալկոհոլ է օգտագործել։Նա հավելել է, որ նախարարությունը հետևողականորեն ստուգում է անչափահասների կողմից թմրանյութ օգտագործելու վերաբերյալ տարածվող յուրաքանչյուր տեղեկություն, այդ թվում՝ սոցցանցերում արված գրառումները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/10/104685590_0:0:1333:1000_1920x0_80_0_0_a90873f55dbdf01e13fe873d59707f0e.jpg.webp
անչափահաս, թմրամիջոցներ, թմրանյութ, նարեկ սարգսյան
անչափահաս, թմրամիջոցներ, թմրանյութ, նարեկ սարգսյան
Նարեկ Սարգսյանի խոսքով` 11 տարեկան տղան ալկոհոլ էր օգտագործել։
Խոսնակը նշել է, որ ստուգումներով պարզվել է, որ անչափահասն ալկոհոլ է օգտագործել։
«Իհարկե, անչափահասի կողմից ալկոհոլ օգտագործելն էլ մտահոգիչ է, սակայն այս դեպքում ևս ապացուցվեց, որ անչափահասի կողմից թմրանյութ ընդունելու մասին հերթական տեղեկությունը սուտ է»,– գրել է Սարգսյանը։
Նա հավելել է, որ նախարարությունը հետևողականորեն ստուգում է անչափահասների կողմից թմրանյութ օգտագործելու վերաբերյալ տարածվող յուրաքանչյուր տեղեկություն, այդ թվում՝ սոցցանցերում արված գրառումները։