https://arm.sputniknews.ru/20261105/khudatjann-u-ikao-i-nerkajacucichy-qnnarkel-en-hh-qaghaqaciakan-aviaciaji-zargacumy-108979375.html
Խուդաթյանն ու ԻԿԱՕ-ի ներկայացուցիչը քննարկել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացումը
Խուդաթյանն ու ԻԿԱՕ-ի ներկայացուցիչը քննարկել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացումը
Sputnik Արմենիա
Կողմերն անդրադարձել են նաև ավիացիայի ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման հարցերին։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T18:45+0400
2026-11-05T18:45+0400
2026-11-05T18:46+0400
դավիթ խուդաթյան
ավիացիա
եվրոպա
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108979304_0:30:591:362_1920x0_80_0_0_bd42b11665cc1b1f60156cc53f644486.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգի զարգացումը և միջազգային չափորոշիչներին համապատասխանության ապահովումը քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ռալլոյի հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը։Խուդաթյանը բարձր է գնահատել ԻԿԱՕ-ի հետ Հայաստանի երկարամյա գործակցությունը՝ կարևորելով դրա շարունակականությունը։ Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը հայկական բոլոր ավիաընկերություններին ներառեց թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ Սա նշանակում էր, որ փոխադրողների վրա տարածվում է ԵՄ երկրների օդային տարածքում շահագործման արգելքը՝ ավիացիոն անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Այս ցուցակում Հայաստանը հայտնվեց այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն։Այնուամենայնիվ, 2021 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանն ու Եվրամիությունը ընդհանուր ավիացիոն համաձայնագիր ստորագրեցին։ Սակայն այդ համաձայնագրի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի ազգային օրենսդրությունը հարմարեցնել ԵՄ նորմերին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տնտեսական կարգավորումը և սպառողների իրավունքների պաշտպանությունը:«Սև ցուցակը» դատավճիռ չէ․ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն պատրաստ է ԵՄ նոր աուդիտին2025 թվականի հունվարին ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ԵՄ թռիչքներ կատարելու արգելք ունեցող ավիաընկերությունների ցուցակում հայտնվելը որոշ խոչընդոտներ է ստեղծել հայկական փոխադրողների համար դեպի ԵՄ տարածք թռիչքներ իրականացնելու համար, սակայն որպես այդ խնդրի լուծում հայկական փոխադրողները դեպի ԵՄ թռիչքներ կարող են իրականացնել` օգտագործելով այլ ավիաընկերությունների օդանավեր` վերջիններիս հետ բաց վարձակալության պայմանագրեր կնքելու միջոցով։
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108979304_33:0:557:393_1920x0_80_0_0_d961ae89258424798a9d10d4f1ccdd9b.jpg.webp
դավիթ խուդաթյան, ավիացիա, եվրոպա, հայաստան
դավիթ խուդաթյան, ավիացիա, եվրոպա, հայաստան
Կողմերն անդրադարձել են նաև ավիացիայի ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման հարցերին։
Ըստ գերատեսչության` կողմերն անդրադարձել են նաև ավիացիայի ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման հարցերին։
Խուդաթյանը բարձր է գնահատել ԻԿԱՕ-ի հետ Հայաստանի երկարամյա գործակցությունը՝ կարևորելով դրա շարունակականությունը։
Այնուամենայնիվ, 2021 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանն ու Եվրամիությունը ընդհանուր ավիացիոն համաձայնագիր ստորագրեցին։ Սակայն այդ համաձայնագրի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի ազգային օրենսդրությունը հարմարեցնել ԵՄ նորմերին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տնտեսական կարգավորումը և սպառողների իրավունքների պաշտպանությունը:
2025 թվականի հունվարին ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ԵՄ թռիչքներ կատարելու արգելք ունեցող ավիաընկերությունների ցուցակում հայտնվելը որոշ խոչընդոտներ է ստեղծել հայկական փոխադրողների համար դեպի ԵՄ տարածք թռիչքներ իրականացնելու համար, սակայն որպես այդ խնդրի լուծում հայկական փոխադրողները դեպի ԵՄ թռիչքներ կարող են իրականացնել` օգտագործելով այլ ավիաընկերությունների օդանավեր` վերջիններիս հետ բաց վարձակալության պայմանագրեր կնքելու միջոցով։