Թրամփը մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Փիթ Հեգսեթին պահել պատերազմի նախարարի պաշտոնում՝ չնայած նրա դեմ բողոքներին։ Ամերիկացի առաջնորդը այս մասին հայտարարել է ABC-ի լրագրող Ջոնաթան Քարլի հետ հարցազրույցում։

Ամերիկացի նախագահը պատմել է, որ զանգեր է ստանում Հեգսեթի աշխատանքից դժգոհ մարդկանցից, սակայն նշել է, որ չի հասկանում նրանց բողոքների պատճառները։

Թրամփը նաև ասել է, որ եթե անհրաժեշտ լինի Պենտագոնի նոր ղեկավար նշանակել, ապա դա ավելի հեշտ կլինի անել մինչև հունվար, երբ, ինչպես սպասվում է, դեմոկրատները կվերահսկեն Սենատը։

 

Leave a comment