ՀՀ–ում հունվար–հոկտեմբերին շարունակել է թանկանալ բենզինն ու դիզվառելիքը. վիճակագրություն

https://arm.sputniknews.ru/20261105/hhum-hunvarhvoktemberin-sharunakel-e-tankanal-benzinn-u-dizvareliqy-vitshakagrutjun-108975718.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/12/103609130_409:0:1500:818_1920x0_80_0_0_10f82e9b11e49c9698030e609cac0297.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գներ, գնաճ, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)

գներ, գնաճ, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)

Բաժանորդագրվել

Բանջարեղենի շուկայում ամենից շատ թանկացել է կաղամբը` 80.8 %–ով, էժանացել է սխտորը` 17.6 %–ով։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ–ում հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի գները բարձրացել են 17.3 %, դիզվառելիքը` 37.3 %, հեղուկ գազը` 52.4%–ով: Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած սպառողական գների ինդեքսի մեջ։

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2026 թ. հոկտեմբերը 2025թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 4.3%:

10 ամսվա տվյալներով` արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 5.6% գնաճ:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից տեղեկանում ենք, որ պարենային հիմնական ապրանքախմբերում ամենից շատ թանկացել է օղին` 11.2 %–ով, միսը` 10.8 %–ով, կաթնամթերք, պանիր և ձուն` 8 %–ով։ Փոխարենը, նվազել է ձկան և ծովամթերքի գինը 17.8 %–ով, յուղերինն ու և ճարպերինը` 0.9 %–ով։

Ինչ վերաբերում է ապրանքատեսակներին, ապա ամենից շատ թանկացել են տավարի միսը` 22.2%–ով, ձուն` 19.4%–ով, ձավարը` 13.5 %–ով, կակաոն` 12 %–ով։ Գնիջեցում է եղել թարմ իշխանի դեպքում` 22.2 %–ով, կարագը` 5.3 %–ով, բրինձը` 3.4 %–ով և այլն։

Մրգի շուկայում այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամենից շատ թանկացել է խնձորը` 29.1 %–ով, էժանացել է ելակը` 25.2 %–ով։

Բանջարեղենի շուկայում ամենից շատ թանկացել է կաղամբը` 80.8 %–ով, էժանացել է սխտորը` 17.6 %–ով։

Ոչ պարենային ապրանքներից թանկացել է հագուստը` 53 %–ով, կոշկեղենը` 2.2%–ով, կենցաղային ապրանքները` 8.7 %–ով։

Ծառայությունների ոլորտում ևս կա գնաճ` հանգիստն ու հյուրանոցները թանկացել են 12.5 %–ով և 12.3 %–ով, բժշկական ծառայությունները` 6.1 %–ով, վարսավիրանոցներն ու անձնական սպասարկման այլ ծառայությունները` 3.8 %–ով։

2026թ. հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 361.6 դրամ (2025թ. հոկտեմբերին այն կազմել է 382.7 դրամ):

Leave a comment