Պապոյան․ ՀՀ-ից Ադրբեջան փայլաթիթեղ և ծաղիկ է արտահանվել (PAN.am)

Հայաստանից Ադրբեջան փայլաթիթեղ և ծաղիկ է արտահանվել, ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազգային ժողովում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:

«Եթե չեմ սխալվում, փայլաթիթեղ և ծաղիկ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Քննարկման ընթացքում Արթուր Խաչատրյանն անդրադարձել է նաև ապաշրջափակման վերաբերյալ իշխանությունների ներկայացրած մոտեցումներին։

«Մենք դեմ չենք ապաշրջափակմանը։ Ինչ-որ դուք փորձում եք հրամցնել որպես ապաշրջափակում, դա պանթուրանական միջացք է, որովհետև եթե չկա պայմանները, թե ինչպես ենք մենք օգտվում աջ ու ձախ, դա նշանակում է՝ ապաշրջափակում չէ»,-ասել է նա:

Արձագանքելով պատգամավորի դիտարկումներին՝ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է կառավարության մոտեցումը:

«Երբ որ դու ունես մի ճանապարհ, դա կյանքի ճանապարհ է։ Էական չէ՝ քանդած է, լավ է, նեղ է, սարի միջոցով է անցնում։ Մենք որևէ երկրի դեմ ոչ մի բան չունենք, ուզում ենք մեր շահերը պաշտպանել»,-ասել է Պապոյանը:

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտնել է, որ 2026 թվականին ՀՀ-ից մոտ 96,500 դոլարի ապրանք է արտահանել Ադրբեջան, գրեթե ամբողջը՝ սեպտեմբերին: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ասել էր, որ Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել: Նա չէր մանրամասնել, թե քանի տոննա է արտահանվել:

Leave a comment