https://arm.sputniknews.ru/20261105/sa-ajn-ginn-e-vor-vtsharum-enq-haj-u-hajastan-unenalu-hamar-ashvotjany-kalanqneri-masin-108971272.html
Սա այն գինն է, որ վճարում ենք հայ ու Հայաստան ունենալու համար․ Աշոտյանը՝ կալանքների մասին
Սա այն գինն է, որ վճարում ենք հայ ու Հայաստան ունենալու համար․ Աշոտյանը՝ կալանքների մասին
Sputnik Արմենիա
ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ Փաշինյանի համար բացված «պատուհանն» անվերջ բաց չի լինելու և միասնության շնորհիվ հնարավոր է դիմադրել՝ այնպես անելով, որ այդ պատուհանը… 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T16:52+0400
2026-11-05T16:52+0400
2026-11-05T16:52+0400
արմեն աշոտյան
ընդդիմություն
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107534027_7:0:1273:712_1920x0_80_0_0_bd826c5dd81f98f08d208656419d7819.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ողջունում է ընդդիմադիրների մեկնարկած համախմբման գործընթացը, երբ քաղաքական տարբեր ուժեր կարողացան մի կողմ դնել տարաձայնությունները և միավորվել գլխավոր նպատակի շուրջ։ Այդ մասին նա ասաց այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում։ՀՀԿ-ական գործիչը կոչ է անում բոլոր ուժերին խնամք ցուցաբերել գործընթացի հանդեպ, քանի որ այն հեշտ չի լինելու։ Ինչ վերաբերում է շարունակվող կալանավորումներին, Աշոտյանը դա գործող իշխանության համար բնականոն է համարում և իր աջակցությունն է հայտնում Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին։«Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը շատ բաց է, ինքը չի էլ թաքցրել, թե ինչի է պատրաստ հանուն իր խնդիրների լուծման․․․ Նորից կրկնենք՝ իր խնդիրների, ոչ թե երկրի, ոչ թե ժողովրդի։ Ակնհայտ է, որ նա որոշակի քարտ-բլանշ և պատուհան ունի՝ ջարդելու Հայաստանում դիմադրությունը և կատարելու իր գեոպոլիտիկ տերերին տված խոստումը (նկատի ունի նոր Սահմանադրության ընդունում, գեոպոլիտիկ վեկտորի փոփոխություն)»,- նշեց Աշոտյանը։ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ այդ պատուհանն անվերջ բաց չի լինելու և միասնության շնորհիվ հնարավոր է դիմադրել՝ այնպես անելով, որ այդ պատուհանը փակվի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107534027_166:0:1115:712_1920x0_80_0_0_f7449ed2cbef6bf4cc3b9d53ab4af432.jpg.webp
արմեն աշոտյան, ընդդիմություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն
արմեն աշոտյան, ընդդիմություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն
ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ Փաշինյանի համար բացված «պատուհանն» անվերջ բաց չի լինելու և միասնության շնորհիվ հնարավոր է դիմադրել՝ այնպես անելով, որ այդ պատուհանը փակվի։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ողջունում է ընդդիմադիրների մեկնարկած համախմբման գործընթացը, երբ քաղաքական տարբեր ուժեր կարողացան մի կողմ դնել տարաձայնությունները և միավորվել գլխավոր նպատակի շուրջ։ Այդ մասին նա ասաց այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում։
ՀՀԿ-ական գործիչը կոչ է անում բոլոր ուժերին խնամք ցուցաբերել գործընթացի հանդեպ, քանի որ այն հեշտ չի լինելու։
«Կխնդրեմ շատ ուշադիր և խնամքով վերաբերվել այս պրոցեսին, առնվազն ջենտլմենական համաձայնության գալ, առնվազն այս փուլում իրար հանրային և հասարակական մեդիա դաշտում չքարկոծելու, ավելորդ ռեսուրսներ և ընդդիմության նոր պառակտումներ չհարուցելու։ Մի քիչ ավելի մեծանալ է պետք շատ-շատերին այս դաշտում, հուսով եմ` մեր դարդերը այնքան են շատացել, որ իրենց մանկապատանեկան քաղաքական ֆանտազիաներն ու խաղերը կարող են թողնել անցյալում»,- ասաց Աշոտյանը։
«Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը շատ բաց է, ինքը չի էլ թաքցրել, թե ինչի է պատրաստ հանուն իր խնդիրների լուծման․․․ Նորից կրկնենք՝ իր խնդիրների, ոչ թե երկրի, ոչ թե ժողովրդի։ Ակնհայտ է, որ նա որոշակի քարտ-բլանշ և պատուհան ունի՝ ջարդելու Հայաստանում դիմադրությունը և կատարելու իր գեոպոլիտիկ տերերին տված խոստումը (նկատի ունի նոր Սահմանադրության ընդունում, գեոպոլիտիկ վեկտորի փոփոխություն)»,- նշեց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ այդ պատուհանն անվերջ բաց չի լինելու և միասնության շնորհիվ հնարավոր է դիմադրել՝ այնպես անելով, որ այդ պատուհանը փակվի։