Ռոնալդուն հայտարարել է, որ ավարտում է կարիերան Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում

Բաժանորդագրվել

Ռոնալդուն ազգային հավաքականների մակարդակով անցկացրած հանդիպումների և խփած գոլերի քանակով ռեկորդակիր է:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է ազգային թիմում կարիերան ավարտելու մասին:

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը հեռանալու մասին հայտնել է սոցիալական ցանցում:

Ռոնալդուն ռեկորդակիր է ազգային հավաքականների մակարդակով անցկացրած խաղերի (234) և խփած գոլերի (146) քանակով:

Կրիշտիանու Ռոնալդուն հավաքականի տեղակայման վայրից հեռացել էր սեպտեմբերի 30-ին՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Դանիայի թիմի դեմ խաղից առաջ՝ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ վեճի պատճառով:

Ժեզուշը Նորվեգիայի հետ նախորդ խաղում Ռոնալդուին թողել էր պահեստայինների նստարանին, թեև խաղի ընթացքում նրան ուղարկել էր մկանները տաքացնելու: Արդյունքում հարձակվողը լքել էր թիմի տեղակայման վայրը մամուլի ասուլիսում մարզչի այն խոսքերից հետո, թե «խաղացողը չի խաղացել Նորվեգիայի հետ և չի խաղա Դանիայի հետ»:

Ֆուտբոլիստն ավելի ուշ հայտարարել էր, որ մարզիչը երկու անգամ դրժել է տված խոսքը՝ նրան չի թողել խաղադաշտ և հրապարակավ չի պատմել միջադեպի մասին, թեև խոստացել էր անել դա: Ռոնալդուն նաև ներողություն էր խնդրել հավաքականից ու երկրպագուներից և հայտնել, որ ազգային թիմում կարիերան ավարտել չի ծրագրում:

Leave a comment