«Հիմա շատ ակտիվ բանակցություններ են ընթանում, ու հավանաբար նոյեմբերի 2–րդ կեսին կմեկնեմ Մոսկվա` մասնակցելու նախարարական փուլի հանդիպումներին, որպեսզի կարողանանք ճշտգրտել ապրանքների ցանկերը, որոնք կարող ենք բավարար քանակությամբ առանց մաքսատուրքի ներկրել մեր շուկա»,– նշեց նախարարը։
Նա պարզաբանեց` ԵՏՀ խորհրդի կողմից միշտ հաստատվում են մի շարք ապրանքների ներմուծման արտոնություններ, սակայն կան սահմանափակումներ և բարձր մաքսատուրքեր, որոնք խոչընդոտում են մեր շուկայի համար անհրաժեշտ որոշ ապրանքների ներմուծումը։ Այժմ հայկական կողմը բանակցում է, որպեսզի այդ ապրանքներից ինչ–որ քանակի առանց մաքսատուրքի հնարավոր լինի ներմուծել։
«Մենք շարունակում ենք պահպանել ու ակտիվ ներգործություն ունենալ ԵԱՏՄ–ում տեղի ունեցող գործընթացների վրա»,– ասաց Պապոյանը։
Նա տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը 121 մլն դոլարի տնտեսում է արել, և այդ գումարը մնացել ու շրջանառվել է մեր երկրի ներսում։