Հութիները Սաուդյան Արաբիայից պահանջում են 51 միլիարդ դոլար հարձակումները դադարեցնելու դիմաց, գրել է «The Wall Street Journal»-ը։
«Անսար Ալլահ» շարժումը նաև պնդում է, որ ճանաչվի որպես Եմենի օրինական իշխանություն։ Երկու պահանջներն էլ կներկայացնեն հութիական շարժման համար նշանակալի քաղաքական հաղթանակ։
Ինչպես նշել է հրատարակությունը, քիչ հավանական է, որ դրանք ընդունվեն Էր Ռիադի կողմից։ Ըստ WSJ-ի՝ Սաուդյան Արաբիան պարզ լուծում չունի Եմենում գործող խմբի կողմից ներկայացվող սպառնալիքի համար։