Պեսկովը մանրամասնել է Մելանյա Թրամփի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և օմբուդսմեն Յանա Լանտրատովան նոյեմբերի 5-ին կներկայացնեն Ռուսաստանը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը՝ «եթե կազմակերպչական բոլոր հարցերը հաջողվի լուծել», այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ակնկալում ենք, որ Կիրիլ Դմիտրիևը կլինի այնտեղ։ Սակայն գլխավոր դեմքը, որքան հասկանում եմ, Յանա Լանտրատովան է լինելու՝ պայմանով, որ նա հասցնի ժամանել», – ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ մի քանի ժամ առաջվա դրությամբ նրա հետ ուղևորվող բոլոր անձինք դեռ վիզաներ չունեին։
«Ներկայումս նման հարցերը միշտ որոշակի դժվարություններ են առաջացնում։ Եթե լոգիստիկայի հետ կապված ամեն ինչ հաջողվի, ապա և՛ Յանա Լանտրատովան, և՛ Կիրիլ Դմիտրիևը կլինեն այնտեղ», – եզրափակել է Կրեմլի խոսնակը