Ընդդիմադիր ֆորմատում մի կարևոր անձ պակասում էր․ Նիկոլ Փաշինյան

Ընդդիմադիր ֆորմատում մի կարևոր անձ պակասում էր․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

64 միլիարդ դրամի չարաշահման գործ է, դուրս են գալիս ասում են՝ Ալիևը, Ադրբեջանը, ինչ լինում է դուրս են գալիս ասում են՝ Ալիևը, Ադրբեջանը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով Սամվել Կարապետյանի կալանավորմանը։

«Այսինքն՝ հիմա որ մեր ժողովուրդը գնա նոր Սահմանադրությանը կողմ քվեարկի, իրենք իրենց ասածների քաղաքական հետևանքների մասին մտածո՞ւմ են, որ ասում եմ՝ այդ մարդիկ հակապետական մարդիկ են, դրա համար եմ ասում»,-ասաց նա և նշեց, որ իրենք ուզում են իրենց թալանածը ծածկեն։

«Մի հատ կազմը նայեք, մի կոմպոնենտ կա ընդդիմադիր ֆորմատի, որ կարծում եմ՝ կտրուկ անգամներով կմեծացնի այդ ֆորմատի հաջողության շանսերը, մի կարևոր անձ պակասում էր, դա Կտրիճ Ներսիսյանն է։ Որ ինքն էլ այնտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական, և կարծում եմ, որ այդ ֆորմատը օրերի ընթացքում ՀՀ-ում հեղափոխություն և իշխանափոխություն իրականացնել, բայց հիմա էլ ուշ չի, օրինակ՝ եթե այսօր իրիկուն այդ ֆորմատով հավաքվեն, կարծում եմ՝ կիրակի իրիկուն արդեն հեղափոխություն կլինի»,-ասաց նա։

Leave a comment