Ասել ենք, որ ՀԱՊԿ վերադառնալու հնարավորություն չենք տեսնում․ Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պետք չի լինել մի տեղ, որ ոչ դու ցանկություն ունես, ոչ ուրիշները ցանկություն ունեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցված լինելուն։
«Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին վաղուց սառեցրել ենք և չենք խոչընդոտել աշխատանքների շարունակելուն, բայց ասել ենք, որ վերադառնալու հնարավորություն չենք տեսնում»,-ասաց նա և հարց բարձրացրեց, թե ի՞նչ է փոխվել ձեր կյանքում, երբ ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը սառեցված է։
Արարատ Միրզոյանը նկատեց, որ քաղաքական դաշտում քննարկվում է ռուսական բազայի Հայաստանում լինելու նպատակահարմարությունը, բայց այս վերջին խոսակցությունը սկսեց ՌԴ նախագահը։ «Եթե ուզում եք, եկեք քննարկենք»,-ասաց նա»։