Անչափահասների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքով ավելի քան երկու տարի Ինտերպոլի միջազգային հետախուզման մեջ գտնված ԱՄՆ քաղաքացին հայտնաբերվել է Գյումրի քաղաքում և արտահանձնվել ամերիկյան իրավապահ մարմիններին, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
ԱՄՆ և ՀՀ Շիրակի մարզի իրավապահ մարմինների համագործակցությամբ իրականացվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ։ Դրանց արդյունքում 44-ամյա տղամարդու գտնվելու վայրը պարզվել է՝ Գյումրու Սունդուկյան փողոցի 6-րդ նրբանցքում գտնվող առանձնատուն։
Տղամարդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված եղել 2024 թվականի ապրիլի 8-ից, իսկ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանքը։
Հոկտեմբերի 30-ին 44-ամյա ԱՄՆ քաղաքացին փոխանցվել է Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին։