Անիի կամրջի վերականգնման համար պայմանագիր կկնքենք թուրքական ընկերության հետ. Փաշինյան

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը նշեց, որ եղել է պայմանավորվածություն, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է համատեղ իրականացնեն վերանորոգումը, սա համատեղ նախագիծ է։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանը պատրաստ է պայմանագիր կնքել թուրքական այն ընկերության հետ, որը կհաղթի Ախուրյան գետի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգման համար Թուրքիայում հայտարարված մրցույթին։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընթացակարգային բարդությունների մեջ չընկնելու համար որոշվեց, որ թուրքական կողմը կհայտարարի մրցույթ, և հաղթած ընկերության հետ պայմանագիր կկնքի նաև ՀՀ–ն։ Առաջիկայում այդ ընթացակարգերը կանցնենք, ու կամրջի շինարարությունը, վերականգնումը կմեկնարկի»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ եղել է պայմանավորվածություն, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է համատեղ իրականացնեն վերանորոգումը, սա համատեղ նախագիծ է, որը հաստատվել է։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին հայ և թուրք մասնագետները Երևանում անցկացրել էին Անիի պատմական կամրջի վերականգնման համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին հայ և թուրք մասնագետները Երևանում անցկացրել էին Անիի պատմական կամրջի վերականգնման համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:

Անիի կամուրջը կառուցվել էր Ախուրյան գետի վրայով՝ դեպի Հայոց թագավորության միջնադարյան մայրաքաղաք Անի (Բագրատունյաց թագավորություն):

Անիի կամրջի բացառիկ կադրերը դիտեք մեր նյութում:

Leave a comment