Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Սուքիասյանը երկամարտի արդյուքն չգրանցեց Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում (տեսանյութ):
Կանանց 77 կգ քաշային կարգում Սուքիասյանը հանդես եկավ C խմբում և զրո ստացավ հրում վարժությունում: Նա երեք փորձից չկարողացավ բարձրացնել 120 կգ: Պոկում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել էր 75 կգ և 5-րդ արդյունքը գրանցել C խմբում:
Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը պայքարի մեջ կմտնի Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը (110 կգ), որը մրցահարթակ դուրս կգա նոյեմբերի 6-ին:
ԱԱ-ում Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) հրում վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր ու չորրորդ տեղը գրավել երկամարտում, Գառնիկ Չոլաքյանը (65 կգ) զբաղեցրել էր 18-րդ տեղը, Ռաֆիկ Հարությունյանը (85 կգ) 22-րդն էր, Մարտին Պողոսյանը (85 կգ) 23-րդն էր, Դավիթ Հովհաննիսյանը (95 կգ) 17-րդն էր, իսկ Գոռ Սահակյանը (75 կգ) վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չէր եկել։
Դավիթ Եղիազարյան