Հայաստանը նախապատրաստական ոչ մի քայլ չի սկսել ԵԱՏՄ–ից դուրս գալու համար. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20261105/hajastany-nakhapatrastakan-voch-mi-qajl-chi-sksel-eatmic-durs-galu-hamar-pashinjan-108954858.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108953397_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4df123c0145e31a6d07051f449d64eb5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀ–ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ–ից, թեև միության գործընկերները բարձրացնում են հանրաքվե անցկացնելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանը նախապատրաստական ոչ մի քայլ չի սկսել ԵԱՏՄ–ից դուրս գալու համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարաեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը նրան հիշեցրեց, որ Բրյուսելում Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է Եվրոպական միությանը և ԵԱՏՄ-ին` նշելով, որ ԵՄ անդամակցության համար դիմելը իրատեսական կարող է լինել 2027 կամ 2028 թվականին: Փաշինյանը միաժամանակ նշել է, որ լավ հասկանում է, որ միաժամանակ հնարավոր չէ լինել ԵՄ և ԵԱՏՄ կազմում, և որ ապագայում Հայաստանը պետք է ընտրություն կատարի:

Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը գործնականում սկսել է ԵԱՏՄ–ից դուրս գալու քաղաքական նախապատրաստությունը և արդյոք կա գործընթացի հստակ ճանապարհային քարտեզ։

«Ոչ, չի նշանակում, որ նախապատրաստություն ենք սկսել։ Սկսել ենք նախապատրաստություն, ինչպես ժողովրդին ենք խոստացել, այլընտրանքի ձևավորման, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա»,– ընդգծեց նա։

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀ–ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ–ից, թեև միության գործընկերները բարձրացնում են «ԵԱՏՄ կամ ԵՄ» հանրաքվե անցկացնելու հարցը։

«Ակնհայտ է, որ պրոցեսը տանում է դեպի դա, որ 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով, մանավանդ մենք արդեն ունենք գործող օրենք»,– հայտարարեց Փաշինյանը։

Leave a comment