ՀՀ կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հաստատել է 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և ձեռնարկատիրական նախաձեռնությունների աջակցության նոր ծրագիրը։
Ինչու է դա կարևոր. Ծրագիրը նպատակ ունի խթանել ավագ տարիքի քաղաքացիների տնտեսական ակտիվությունը՝ համատեղելով ձեռնարկատիրական ուսուցումը, բիզնես ծրագրերի մշակումն ու նպատակային ֆինանսավորումը։ Մեկ շահառուին տրամադրվող աջակցության առավելագույն չափը 2 միլիոն դրամ է (~$5,500), իսկ ծրագրից կարող է օգտվել մինչև 200 քաղաքացի։
Ծրագրի առանցքային մանրամասներն ու պայմանները.
-
Թիրախային խումբը. 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիներ, որոնք գրանցված են որպես ԱՁ, իրավաբանական անձի հիմնադիր կամ գործադիր մարմնի ղեկավար (կամ պարտավորվում են ձեռք բերել այդ կարգավիճակը մինչև պայմանագրի կնքումը)։
-
Պարտադիր նախապայման. Ֆինանսական աջակցություն ստանալու համար դիմորդները պետք է անցնեն ձեռնարկատիրական ուսուցման ծրագիրն ու ստանան համապատասխան հավաստագիր։
-
Ֆինանսավորման մեխանիզմը.
-
Առավելագույն գումարը՝ 2 մլն դրամ (մինչև 200 շահառու):
-
Աջակցությունը տրամադրվելու է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։
-
Միջոցները փոխանցվելու են անմիջապես ապրանքների կամ ծառայությունների մատակարարին (անհանխիկ նպատակային ֆինանսավորում)։
-