Երևանում հեռացվել է 22 գովազդային վահանակ (PAN.am)

Երևանում ապամոնտաժվել է 22 գովազդային վահանակ, հայտնում է քաղաքապետարանը:

Նոյեմբերի 3-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել։

«Աշխատանքների ընթացքում շենքերի և շինությունների արտաքին հատվածներից հեռացվել է ընդհանուր առմամբ 22 գովազդային վահանակ, որոնք տեղադրված են եղել առանց անհրաժեշտ թույլտվությունների կամ գործող պահանջների խախտումներով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գովազդային վահանակների ապամոնտաժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները շարունակական են։

Leave a comment