Քննարկվել են Հայաստանի և ԻԿԱՕ-ի համագործակցության հեռանկարները

Քննարկվել են Հայաստանի և ԻԿԱՕ-ի համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղ հանդիպում է ունեցել Կոմիտեի նախագահ Գևորգ Թորոսյանի հետ։

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի Հանրապետության և ԻԿԱՕ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական զարգացումը, քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջազգային չափանիշների կիրառումը և թռիչքների անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ ջանքերը։

Հայաստանի Հանրապետությունը ԻԿԱՕ-ի անդամ է 1992 թվականից և շարունակաբար համագործակցում է Կազմակերպության հետ՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման և միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման ուղղությամբ։

Leave a comment