Նոյեմբերի 5-ից Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության նոր կարգավորում կգործի (PAN.am)

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես՝ Սայաթ-Նովա պողոտայի հետ հատումից մինչև Վարդանանց փողոց ընկած Ալեք Մանուկյան փողոցի ամբողջ երկայնքով՝ հետադարձի և հարակից միացման բոլոր կետերում գործող 1.11 գծանշումը (հոծ և ընդհատվող գծերի համակցություն) կփոխարինվի 1.1 գծանշմամբ (հոծ գիծ), ինչպես նաև Ալեք Մանուկյան փողոցի հ. 17 շենքի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը․ կտեղադրվեն 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և կկատարվի 1.4 գծանշում:

Leave a comment