Հասարակություն
05.11.2026 | 11:58
21-րդ դարում 63 տարեկանը մեծ թիվ չէ, 63 տարեկան մարդը ծեր չէ․ Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ քննարկվում էր 63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ֆինանսավորման ծրագիրը։ Այս ծրագրի ընդհանուր բյուջեն 400 մլն դրամ է։
«Սա իրականություն և իրողություն է, մանավանդ, դա երևում է նաև մեր կյանքի միջին տևողության սպասումների հետ կապված հետազոտություններում»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ նշված տարիքի անձինք ոչ միայն ծեր չեն, այլև ունեն տնտեսական պոտենցիալ։
«Շատ դեպքերում մարդուն «թոշակառու» պիտակը կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը։ Խնդիր կա ուղերձը փոխանցելու, որ 63 և ավելի տարեկան անձանց համար դեռ ապրելու կյանքը կա, և այդ կյանքը պետք է կազմակերպել հնարավորինս հագեցած», – ընդգծեց նա։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան