Թակարդն այն է, որ ասենք՝ 15 օր է էլի անցել, ինչ ենք մեր հետևից ընկել, հետո 3 տարին գալիս է, տեսնում ենք՝ ոչ մի բան չի փոխվել. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Արհեստական բանականությունն իր ընթացիկ գործիքներով զարգանալու է, բայց կարևոր է արձանագրել, որ հիմա ոլորտի առաջատար մասնագետների գնահատմամբ՝ հաջորդիվ տեղի է ունենալու հետևյալը՝ ԱԲ-ն ավելի ու ավելի առարկայորեն տեղադրվելու է առարկաների մեջ: Դա նշանակում է, որ երբ մենք հիմա ուղղակի վիրտուալ տարածքում ԱԲ-ի հետ հաղորդակցվում ենք ինչ-որ մի կոնկրետ նպատակով, հաջորդ զարգացումը լինելու է, որ մենք ԱԲ-ի հետ առնչվելու ենք արդեն իրական տիրույթում»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշեց. «Մենք հիմա պատկերացում չունենք, թե մյուս կողմում ով է կանգնած, հետագայում մեր դիմաց լինելու է կոնկրետ տեսք, ձև ունեցող ռոբոտ, հիմա գիտությունն աշխատում է այս տրանսֆորմացիան և այս հանդիպումը կազմակերպելու համար: Մենք առնվազն պետք է փորձենք հավակնել, որ այս ոլորտի արդյունաբերական հզորություններ ունենանք ՀՀ-ում կամ նման հզորություններ և նման ներդրումներ ունենալու համար պատշաճ միջավայր կարողանանք ձևավորել: Առաջին հերթին խոսքը մասնագիտական կարողությունների զարգացման մասին է: Նպատակադրում կա ձևավորել կադրային ներուժ, լաբորատորիաներ, որտեղ արհեստական փափուկ բանականության հանդիպումն ու ինտեգրացիան նյութական առարկայի հետ տեղի կունենա: Մեր այն դիմորդները, ովքեր ունեն որոշում տեխնոլոգիական ուղղություններով կրթությունը շարունակելու՝ ռոբոտոշինության ոլորտում արդեն կարող են դիմել բակալավրի ծրագրի համար, նրանք, ովքեր բակալավրն ավարտում են, արդեն մագիստրոսական և հետագա ծրագրերի համար 2027 թվականի սեպտեմբերի 1-ից»:
Անդրադառնալով կրթության ոլորտում ԱԲ-ի գործիքների կիրառմանը՝ Փաշինյանն ասաց. «Մեր մեծագույն թակարդն այն է, որ մենք դրա առաջընթացն ամենշաբաթյա ռեժիմով չենք տեսնելու, ամենամսյա ռեժիմով էլ չենք տեսնելու, նույնիսկ կիսամյակային ռեժիմով հնարավոր է չտեսնենք, մեր մեծագույն թակարդն այն է, որ 2 տարվա վերջում մենք տեսնենք էլի ոչ մի բան չենք տեսնում: Թակարդն այն է, որ այս իրավիճակը մեզ կարող է հանգստացնի, ասենք՝ 15 օր է էլի անցել, ինչ ենք մեր հետևից ընկել, 1 ամիս է անցել, ինչ ենք մեր հետևից ընկել ու գնալով, գնալով 3 տարին գալիս է, մեկ էլ տեսնում ենք՝ վայ, ոչ մի բան չի փոխվել, ամեն օր պետք է մի բան արվի»: