9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

Իտալական «Կոմոն» ռեկորդներ է սահմանել Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում ֆրանսիական «Լանսին» 9:1 հաշվով հաղթելու շնորհիվ:

«Կոմոն» պատմության մեջ առաջին ակումբն է, որը 9 գոլ է խփում Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում, հաղորդում է Opta-ն:

Բացի այդ, դա ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում: «Լանսն» իր հերթին դարձավ Եվրոպայի թոփ-5 լիգաները ներկայացնող առաջին ակումբը, որը 9 գոլ է բաց թողնում եվրագավաթների տնային խաղում:

1971 թվականից հետո «Կոմոն» առաջին ակումբն է, որ 9 գոլ է խփում եվրագավաթների արտագնա խաղում: Նախորդ անգամ նման ցուցանիշ գրանցել էր նիդերլանդական «Ֆեյենորդը»՝ 9:0 հաշվով հաղթելով Կիպրոսի «Օլիմպիակոսին»:

Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրից հետո Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը 9 միավորով չորրորդ տեղում է:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment