ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում երկու լցանավերի և քարշակ նավի վրա բռնկված հրդեհի մասին

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ ՌԾՈւ-ն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով որսացել է LUCAS տիպի երկու ԱԹՍ–ների կառավարումը, հաջողությամբ վայրէջքի է տարել և բռնագրավել է դրանք:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է երկու նավթատար լցանավերում Հորմուզի նեղուցը հատելու փորձից հետո բռնկված հրդեհի, ինչպես նաև քարշակ նավի վրա հրդեհի մասին, այս մասին հայտնում է Press TV-ն:

«Երկու նավթատար լցանավ և քարշակ նավ բռնկվել են չարտոնված երթուղով Հորմուզի նեղուցը հատելու փորձի ժամանակ»,-նշում է հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ լցանավերից մեկը պայթել է ականի վրա, ընդ որում՝ երկրորդ լցանավում հրդեհի պատճառը չի հստակեցվում: Քարշակ նավը բռնկվել է հրդեհի մարմանն օգնելու նպատակով երկրորդ լցանավին մոտենալուց հետո:

Ինչպես նշում է Press TV-ն, ԻՀՊԿ Ռազմածովային ուժերը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով որսացել են LUCAS տիպի երկու անօդաչու թռչող սարքերի կառավարումը, հաջողությամբ վայրէջքի են տարել և բռնագրավել են դրանք:

Տարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց իր կողմից հարվածներով: Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ն մարտական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին: Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է:

Leave a comment