Ինչպես նախկինում, այնպես էլ 2027-ին ուշադրությունը կլինի տարածաշրջանը և ՀՀ անմիջական հարևանությունը. Միրզոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես նախկինում, այնպես էլ 2027-ին առաջնային ուշադրությունը կլինի տարածաշրջանը և Հայաստանի անմիջական հարևանությունը։ Այս մասին Ազգային ժողովում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման շրջանակում, հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
«Գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ, որ 2027 թվականին լինելու է 2026-ի մեր վարած արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունը՝ որոշակի շեշտադրումներով և փոփոխություններով, որոնք կապված են նախևառաջ նախարարության անվանման, ըստ դրա՝ նախարարության մանդատի և կենտրոնացվածության հարցերի հետ»,-ասաց Միրզոյանը։
Նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ի շուրջ խաղաղության և համագործակցության միջավայրի ձևավորումն է լինելու ԱԳՄԱ նախարարության առաջնային նպատակը, ինքնիշխանության և անկախության ամրապնդումը, պետության հարատևությանը նպաստելը և ամրապնդելը, որի համատեքստում ուշադրության կենտրոնում լինելու են Հայաստանի չորս անմիջական հարևանները։
«Մեր հանձնառությունն է րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա նաև վավերացումը ձեր օգնությամբ, և մինչ սրա՝ ֆիզիկապես հնարավոր դառնալը մենք, իհարկե, շարունակելու ենք Ադրբեջանի հետ խաղաղությունից բխող և խաղաղությունն է՛լ ավելի ամրապնդող մի շարք քայլերի և համագործակցության ուժեղացումը, ընդլայնումը, ինչպիսիք են, օրինակ, երկկողմ առևտուրը, Ադրբեջանի կողմից իր տարածքի բացումը Հայաստան եկող և Հայաստանից գնացող բեռների համար։ Վստահ եմ՝ ԹՐԻՓՓ-ի և մյուս ծրագրերում հետզհետե նույնը կլինի՝ ադրբեջանական բեռները կօգտագործեն Հայաստանի տարածքը անցման համար»,- ասաց նախարարը։