https://arm.sputniknews.ru/20261105/hh-karavarutjuny-30-mln-dram-ktramadri-vahan-terjani-filmn-avartin-hascnelu-hamar-108947044.html
ՀՀ կառավարությունը 30 մլն դրամ կտրամադրի Վահան Տերյանի ֆիլմն ավարտին հասցնելու համար
ՀՀ կառավարությունը 30 մլն դրամ կտրամադրի Վահան Տերյանի ֆիլմն ավարտին հասցնելու համար
Sputnik Արմենիա
Ֆիլմի հանձնումը նախատեսված է 2027թ-ին: 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T11:05+0400
2026-11-05T11:05+0400
2026-11-05T11:05+0400
ֆիլմ
գրող
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2017/59/20175942_0:154:3072:1882_1920x0_80_0_0_03499a0a645ad851fbae2972df398f97.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարությունը 30 մլն դրամ կտրամադրի մեծանուն հայ պոետ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյա հոբելյանի առիթով գրողին նվիրված խաղարկային–վավերագրական ֆիլմն ավարտին հասցնելու համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Նախագծի հեղինակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, որը ցանկանում է նոր տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ ընդգրկել տարբեր ժամանակաշրջաններ և իրադարձություններ, որոնք պատմելու են Վահան Տերյանի կյանքի տարբեր դրվագների, նշանակալի դեպքերի, նրա բացառիկ գործունեության մասին, նաև լույս են սփռելու մեր գրականության և պատմության բազմաթիվ անհայտ էջերի վրա։ «Այս նախաձեռնությամբ առաջին անգամ փորձ է արվում լայն կտավի ստեղծագործություն ունենալ մեծանուն հայ պոետի մասին, որը հնարավորություն կստեղծի պահպանել, արժևորել և սերունդներին փոխանցել Վահան Տերյանի ժառանգությունը»,– նշել են նախարարությունից: Ֆիլմի նկարահանումները կիրականացվեն Հայաստանում և Վրաստանում՝ պոետի ծննդավայրում: Ներկայում սցենարական մտահղացման հիման վրա լիարժեք նյութի նկարահանման համար անհրաժեշտ է նկարահանումները շարունակել Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Օրենբուրգ): Ֆիլմի նկարահանումների վրա արդեն իսկ ծախսվել է 25 մլն 972,5 հազար դրամ: Ֆիլմի հանձնումը նախատեսված է 2027թ-ին:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2017/59/20175942_341:0:3072:2048_1920x0_80_0_0_b0e734db1a3960012789c6b3b00ec016.jpg.webp
ֆիլմ, գրող
Ֆիլմի հանձնումը նախատեսված է 2027թ-ին:
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարությունը 30 մլն դրամ կտրամադրի մեծանուն հայ պոետ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյա հոբելյանի առիթով գրողին նվիրված խաղարկային–վավերագրական ֆիլմն ավարտին հասցնելու համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նախագծի հեղինակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, որը ցանկանում է նոր տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ ընդգրկել տարբեր ժամանակաշրջաններ և իրադարձություններ, որոնք պատմելու են Վահան Տերյանի կյանքի տարբեր դրվագների, նշանակալի դեպքերի, նրա բացառիկ գործունեության մասին, նաև լույս են սփռելու մեր գրականության և պատմության բազմաթիվ անհայտ էջերի վրա։
«Այս նախաձեռնությամբ առաջին անգամ փորձ է արվում լայն կտավի ստեղծագործություն ունենալ մեծանուն հայ պոետի մասին, որը հնարավորություն կստեղծի պահպանել, արժևորել և սերունդներին փոխանցել Վահան Տերյանի ժառանգությունը»,– նշել են նախարարությունից:
Ֆիլմի նկարահանումները կիրականացվեն Հայաստանում և Վրաստանում՝ պոետի ծննդավայրում: Ներկայում սցենարական մտահղացման հիման վրա լիարժեք նյութի նկարահանման համար անհրաժեշտ է նկարահանումները շարունակել Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Օրենբուրգ):
Ֆիլմի նկարահանումների վրա արդեն իսկ ծախսվել է 25 մլն 972,5 հազար դրամ: Ֆիլմի հանձնումը նախատեսված է 2027թ-ին: