Նարեկ Մովսիսյանը, Արման Կարախանյանը, Մարատ Հարությունյանը, Էրիկ Հովսեփյանն ու Արթուր Ոսկանյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ

 Եգիպտոս մայրաքաղաք Կահիրեում կայացած ավանդական կարատեի աշխարհի առաջնությունում Նարեկ Մովսիսյանը, Արման Կարախանյանը, Մարատ Հարությունյանը, Էրիկ Հովսեփկանն ու Արթուր Ոսկանյանը բրոնզե մեդալ են նվաճել թիմային կումիտե մրցաձևում։ Հիշեցնենք, որ Մարատ Հարությունյանը արծաթե մեդալ էր նվաճել անհատական Ջիյու կումիտե մրցաձևում։ Անհատական Կո-գո կումիտե մրցաձևում Հարությունյանն արժանացել է բրոնզե պարգևի։ Թիմային կատա մրցաձևում բրոնզե մեդալ էին նվաճել Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը։ Հովսեփյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել անհատական կատա մրցաձևում։

Leave a comment