ԱԳՄԱ նախարարության բյուջեն կավելանա շուրջ 3.4 մլրդ դրամով. Հովհաննիսյան

ԱԳՄԱ նախարարության բյուջեն կավելանա շուրջ 3.4 մլրդ դրամով. Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը 2027 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 22 մլրդ 515 մլն դրամ, որը 3 մլրդ 389 մլն դրամով ավելին է ընթացիկ տարվա հատկացումից:

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարությանը հատկացվող միջոցներից 480 մլն դրամը կուղղվի կապիտալ ծախսերին:

Նախարարը ներկայացրեց նաև հաջորդ տարի Եվրոպական միության երկրների աջակցությամբ իրականացվելիք նպատակային ծրագրերի ցուցանիշները:

«2027 թվականի բյուջեով նախատեսվել է 41 մլրդ 809 մլն դրամի ծրագրերի իրականացում, որից 7 մլրդ դրամը համաֆինանսավորվում է Կառավարության կողմից, 34 մլրդ դրամը տրամադրվում է տարբեր կառույցների կողմից։ Այս ծրագրերն իրականացվում են ոռոգման համակարգի առողջացման, կոշտ թափոնների կառավարման, ճանապարհային ցանցի բարելավման, ջրամատակարարման և ջրահեռացման, քաղաքային զարգացման, տարածքային զարգացման, անցակետերի արդիականացման, էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակներում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միության հետ իրականացվող ծրագրերի ծավալը ևս 41 մլրդ դրամ է, որն ամբողջությամբ վերաբերում է ճանապարհային ցանցի բարելավմանը:

 

Leave a comment