Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»

Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովն ավարտել է մրցելույթը Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում։

Երկրորդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 3:6, 4:6 հաշվով պարտվել է աշխարհի 49-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին: Մրցախաղը տևել է  1 ժամ 13 րոպե:

Առաջին շրջանում Կարեն Խաչանովը հաղթել էր աշխարհի 51-րդ ռակետ Դենիս Շապովալովին, որը երրորդ սեթում վնասվածքի պատճառով հրաժարվել էր շարունակել պայքարը։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը կազմում 6,3 միլիոն եվրո։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment