Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվեց, այս անգամ՝ 1 ամիս ժամկետով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։

«Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները։ Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի Սահմանադրությանը, իսկ այսօր Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվում է։ Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Leave a comment